Հայաստանի Կադաստրի եռւ անշարժ գույքի պետական կոմիտեին 2010թ. բյուջեով հատկացվել է 33 մլրդ դրամ, բյուջեն կատարվել է 97 տոկոսով:

Իրականացվել է 11 ծրագիր: Մասնավորապես բյուջետային միջոցները ծախսել են քարտեզագրության, աշխարհագրական տեղանունների հաշվառման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների վրա:

Հաշվետու տարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հատկացվել է 415 մլն դրամ աշխատակազմի համար: Կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանը նշել է, որ իրենք 2010թ. ապահովել են 9 մլրդ-ի մուտքեր, ինչը 300 մլն-ով ավելի է, քան 2009թ.:

Հայաստանի տնտեսական մրցակցության պապտպանության պետական հանձնաժողովին նույն տարում հատկացվել է 202 մլն դրամ, իսկ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոստացել է ավելի ջանադրաբար աշխատել եւ նոր բացահայտումներ անել: