2010-ի Հայաստանի պետական բյուջեում քաղաքաշինության ոլորտին հատկացվել է 31,4 մլրդ դրամ, ինչը 7,6 մլրդ-ով քիչ է 2009-ի ցուցանիշից: Այդ միջոցների հաշվին իրականացվել է 22 ծրագիր: Բյուջեն կատարվել է 99,8 տոկոսով:

Հայաստանի ԱԺ-ում ներկայացնելով հաշվետվությունը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, այդ միջոցներից 25,55 մլրդ-ը գնացել է աղետի գոտում վերականգնման աշխատանքներին: Այդ միջոցներով կառուցվել է 1056 շենք Գյումրիում, 303 շենք` Լոռիի մարզում, մասնավորակես, Սպիտակում` 520 շենք:

Բացի այդ, հաշվետու տարում սկսվել է 2 հազար բնակարանների շինարարություն: Եվս 5 մլրդ դրամ ուղղվել է մշակույթի տների, սպորտ-դպրոցների եւ այլ կրթամշակութային օբյեկտների շինարարությանը: