Թուրքական «HAVELSAN» ընկերությունը հունիսին հրետանային սիմուլյատոր է տեղադրելու, հատուկ պատրաստված Ադրբեջանի համար:
Սիմուլյատորն արդեն պատրաստ է, եւ սարքավորումը հանձնված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը: Առաջիկայում այն կուղարկվի Բաքու եւ շահագործման կհանձնվի:
Ընկերությունը նման սարք պատրաստելու է նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարության համար: «HAVELSAN» ընկերության սիմուլյատորներն օգտագործվում են Թուրքիայի եւ Պակիստանի զինված ուժերում:




























