Ներկայումս Հայաստանը բանակցություններ է վարում Վրաստանի հետ` Սամցխե-Ջավախքում հայկական հյուպատոսության բացման ուղղությամբ: Այդ մասին խորհրարանում հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:
Նա նշել է, որ այժմ այդ հարցով կոնկրետ որոշում չկա, քանի որ անհրաժեշտ է երկու պետությունների համաձայնությունը: «Բայց այդ հարցը գտնվում է արտաքին քաղաքական գերատեսչության կենտրոնում եւ չի կորցրել իր արդիականությունը»,- նշել է փոխնախարարը:





























