Ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի սահմանային անցման կետերում պետք է մուտքի վիզա ստանան առանց հրավերի: ՀՀ ոստիկանությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առավելագույնս պարզեցվում է այլ պետությունների քաղաքացի հանդիսացող հայազգի անձանց մուտքը Հայաստան:

Բացի այդ` ազգությամբ հայերին հնարավորություն կտրվի Հայաստանում 5 տարի ժամկետով մշտական կացության կարգավիճակ ստանալ:

Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հարցը կառավարության նիտում կքննարկվի մայիսի 19-ին: