Ադրբեջանը վերջին շրջանում բավական ակտիվորեն արհեստական համայնքներ է ստեղծում աշխարհի տարբեր երկրներում: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:

Նա հայտարարել է, թե այդ նպատակով Բաքուն ֆինանսական մեծ միջոցներ է վատնում: Սակայն նման արհեստական համայնքների գործունեության արդյունավետությունը մեծ չէ, քանի որ դրանք չեն գործում որպես համախմբված կազմակերպություններ:

Զուգահեռներ տանելով հայ համայնքների հետ, Մանասարյանը նկատել է, որ դրանց աշխատանքում կան թերություններ, բայց, ընդհանուր առմամբ, գործունեությունը արդյունավետ է: «Օրինակ, Հնդկաստանում Ադրբեջանի դեսպանը ցանկանում էր Խոջալուին նվիրված միջոցառում կազմակերպել, սակայն Հայաստանի դիվանագիտական ալիքներով հասանք նրան, որ միջոցառումը կանխվի: Ավելին, Ադրբեջանի դեսպանը նկատողություն ստացավ»,- տեղեկացրել է փոխնախարարը: