Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը, առողջապահության եւ ծրագրերի բաժինը ստուգումներ են իրականացնում սոցիալական ապահովության Երեւան քաղաքի տարածքային բաժիններում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 1-ին  կարգի  մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Կենտրոն վարչական շրջանում ընտրանքային կարգով ստուգված գործերից 4 դեպքերով քաղաքացիներին ավելի է վճարվել 441.500 դրամ, որը ենթակա է հետգանձման ՀՀ պետ. բյուջե: Հայտնաբերված թերացումների եւ խախտումների հետեւանքով, համաձայն «Համայնքային ծառայության մասին»  ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, ՍԾՏԲ-ի գլխավոր մասնագետ Ն. Պետրոսյանին եւ առաջատար մասնագետ Լ. Գեւորգյանին  հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ գլխավոր  մասնագետ  Թ. Օհանյանին` նկատողություն: