Հայտնի հեռուստահաղորդվար Թինա Կանդելակին պատմել է, թե Վրաստանում ինչպես են իրեն մի քանի անգամ փախցրել: Այդ մասին նա խոսել է իր աղջկա` 10-ամյա Մելանիի համար հարցազրույցում:

Կանդելակին խոստովանել է, որ դպրոցում գեղեցկուհի չի համարվել եւ շատ երկրպագուներ չի ունեցել: Տղաների շրջանում շատ ընկերներ են եղել,  բայց նրանք նախընտրել են հանդիպման գնալ ուրիշների հետ, գրում է Lifestyle-ը:

«Հավանաբար, պատճառն իմ բնավորությունն է: Հենց սկսում եմ խոսել, մարդկանց մոտ սկսում է գործել ինքնապաշտպանկան բնազդը: Մարդիկ, ովքեր դեռեւս բարձրագույն կյրթություն չեն ստացել եւ գիտակցությամբ հասուն չեն, ստիպված են սովորել եւ հասունանալ արդեն ամուսնական կյանքի ընթացքում: Դա մեծ փորձություն է: Նման ամուսնությունները  ներկայումս դատապարտված են ամուսնալուծության», –ասել է Կանդելակին: