Մայիսի 19 –ի երեկոյան, Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայություն տվյալներով` էպիկենտրոնը գտնվել է Կյութահիա նահանգի Սիմավ քաղաքից ոչ հեռու, Անկարայինց 332 կմ հարավ-արեւմուտք: Տուժածների եւ ավարածությունների մասին տվյալներ առայժմ չկան, գրում է Lenta.ru-ն:
Երկրաշարժը զգացվել է հարեւան նահանգներում, ինչպես նաեւ Ստամբուլում:
2010 մարտին Թուրքիայի արեւելքում դարձյալ 6 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով 60 մարդ զոհվել, 100 –ը վիրավորվել էր:




























