Թուրքիայի արեւմուտքում մայիսի 19-ին տեղի ունեցած 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի արդյունքում զոհվել է 4, վիրավորվել 80 մարդ։

Ստորգետնյա ցնցումների կենտրոնը եղել է Քյութահյա նահանգի Սիմավ գավառը։ Ցնցումները զգացվել են արեւմտյան եւ կենտրոնական Թուրքիայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում։ Առաջին երկրաշարժին հաջորդել են պակաս հզորությամբ մի քանի ցնցումներ եւս։

Գավառական կենտրոնը մնացել է առանց լույսի եւ էլեկտրականության։ Տեղի բնակչության զգալի մասը գիշերն անցկացրել է փողոցում, հայտնում է NTV-ն։