Մեր առաջարկած օրենսդրական նախաձեռնության մեջ Սահմանադրության խախտումներ չկան: Այս մասին ասաց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով` Սահմանադրությունը, օրենքին համապատասխան, քաղաքացիների որոշակի իրավունքների սահմանափակում է նախատեսում բնակչության համար վտանգավոր վարակիչ հիվանդության դեպքում:
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն քվեարկել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Քվեարկության ընթացքում 80 խորհրդարանական կողմ է քվեարկել օրենսդրական այս նախաձեռնությանը, 28-ը` դեմ:





























