Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում դեռեւս մայիսի 7-ին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ, 39-ամյա Հովիկ Մ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է իրենց անասնագոմում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ մայիսի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Նորատուս-Գավառ ճանապարհի կամրջի մոտ, վիճաբանության ժամանակ, Հովիկ Մ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է 28-ամյա Սասուն Մ.-ն, որը մայիսի 18-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննություն:




























