«Հաղթանակած 2020» հավաքի պաշտոնական բացման արարողությունը ներկա էին ռազմական-հասարակական գործիչ Գեւորգ Գեւորգյանը, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը, տաղանդաշատ երգչուհիներ Ալլա Լեւոնյանը եւ Սյուզան Մարգարյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Հաղթանակած 2020» հավաքի ֆեյսբուքյան էջից։
«Երեկոյան տեղի ունեցավ «Հաղթանակած 2020» հավաքի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ռազմական-հասարակական գործիչ Գեւորգ Գեւորգյանը, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը, տաղանդաշատ երգչուհիներ Ալլա Լեւոնյանը եւ Սյուզան Մարգարյանը
Հյուրերի հետ զրույց-հանդիպումը տեղի ունեցավ խարույկի շուրջ, որտեղ հնչեցին բազմաթիվ հարցերի պատասխաններ, մասնակիցները հերոսներից լսեցին մի շարք զավեշտալի պատմություններ, եւ դե իհարկե երեկոն ամփոփվեց երգ-երաժշտությամբ»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։




























