Գյումրի-Սպիտակ գնացքը այսօր` մայիսի 20-ի երեկոյան Շենավան գյուղի մոտով անցնող հատվածում չի կարողացել արգելակել եւ հարվածել է կովերի նախիրին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված գյուղացիները նշել են, որ հարվածի հետեւանքով սատկել է 8 կով, եւս 4- կով վիրավորվել է` կոտրվել են ոտքերը:
8 սատկած կովերից 5-ին հայտնաբերել են ռելսերի վրա, իսկ 3-ն ընկել են Չիչխան գետը: Գյուղացիները գետում գտել են կովերցի մեկին, մյուս երկուսին գետը քշել-տարել է:
Գնացքավարը 46-ամյա Արամ Թորոսյանն է` Գյումրիից:
Դեպքի վայր է ժամանել գյուղի անասնաբույժը, նաեւ Երկաթուղու Վանաձորի գծային բաժանմունքի պետ, Մամիկոն Պրուտյանը:
Գյուղացիների խոսքով, սատկած կովերից հայտնի է երեքի անունը` Ծաղիկ, Նարգիզ, Կակաչ: Նրանք նշել են, որ նախիրը ոչ թե իրենց գյուղինն է, այլ Սպիտակ քաղաքինը:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























