«Եվրատեսիլ-2011»-ի մրցույթին հաղթած ադրբեջանական դուետի անդամ Էլդար Գասիմովը Բաքվի սլավոնական համալսարանին քննություններ պարտք մնացած ուսանողներից է։

Դեկանատի քարտուղարը պատմել է, որ նա բաց է թողել մի քանի քննություններ, եւ իրենք արդեն քանի օր է՝ փնտրում են Էլդար Գասիմովին, սակայն առայժմ՝ ապարդյուն։ «Հարցը կարող է լուծվել ամբիոնի նիստում, սակայն Էլդարին՝ որպես Ադրբեջանի ազգային հերոսի, կարող են զիջումներ անել»,- Life Showbiz-ի փոխանցմամբ` ասել է նա։

Հատկանշական է, որ «Եվրատեսիլ-2011»-ի մրցույթին հաղթողն արդեն իսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կարմիր դիպլոմ ունի եւ այժմ սովորում է մագիստրատուրայում։