Հայկական կողմը պետք է վերջ դնի ադրբեջանական արկածախնդրությանը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կոմանդոսը` գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Նա նկատել է, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին կարճ, բայց արդյունավետ պատասխան տա: «Ավելի հստակ, մենք պետք է դիպուկահարների պատերազմ սկսենք եւ ոչնչացնենք ադրբեջանցի դիպուկահարներին շփման գծում»,- նկատել է Կոմանդոսը:




























