Իսրայելական El Al ավիաընկերության օդանավը` 260 ուղեւորներով հարկադիր վայրէջք է կատարել Թել-Ավիվի Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանում`շասսիի խնդիրների պատճառով, հաղորդում «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:
Գործակալության տվյալներով, Boeing 777 օդանավը մեկնում էր ԱՄՆ-ի Նյու Ջերսիի Նյու-Արք քաղաք, սակայն օդանավի անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ, երբ պարզվել է, որ շասսին խնդիրներ ունի: Վայրէջքից առաջ օդանավը վառելիքի մի մասը թափել է Միջերկրական ծովը:
Օդանավի հարկադիր վայրէջքի պատճառով ոչ ոք չի տուժել:




























