Թուրքիայի Քյութահիա նահանգում օրեր առաջ գրանցված երկրաշարժի հետեւանքով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է այցելել երկրաշարժի էպիկենտրոն Սիմավի շրջան։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-ի երեկոյան Քյութահիայի Սիմավի շրջանի հարյուրավոր բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի վարչապետի դեմ, ով հրաժարվել էր այցելել իրենց շրջան միայն նրա համար, որ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժից տուժած բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիայի ժամանակ պնդել են, որ իրենց շրջանը պետք է աղետի գոտի հայտարարվի։
Նշենք, որ մայիսի 19-ի երեկոյան Քյութահիայի նահանգում 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է 4 եւ վիրավորվել 120 բնակիչ։ Մոտ 900 բնակարան շարքից դուրս է եկել։




























