Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, որտեղ կիրակի առավոտյան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակը սրվել է, եւ ՄԱԿ ԱԽ-ում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ նախաձեռնելու ծրագրերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի իրադրությունը ծայրահեղ մտահոգություն է հարուցում։ Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ բոլոր միջոցները ձեռնարկել՝ իրավիճակի հետագա էսկալացիայից խուսափելուն համար։ Տարաձայնությունների լուծման համար բռնության կիրառումը դատապարտման է արժանի։ Կարեւոր է, որ կողմերն անհապաղ դադարեցնեն թշնամական գործողությունները եւ սկսեն տարաձայնությունների խաղաղ կարգավորումը։ Էստոնիան, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների քննարկման վերաբերյալ»,- իր Facebook-յան էջում նշել է Ռեյնսալուն։





























