Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացումը կարող է երկրում ահաբեկչություն հրահրել։ Մայիսի 24-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանը։

Նա նշեց, որ պայթյունների մեծ մասն Աֆղանստանում տեղի է ունենում հենց Քունդուզ նահանգում, որտեղ էլ իրենց առաքելությունն իրականացնում են հայազգի «երկնագույն բերետները»։ «Հայ խաղաղապահների ծառայությունը կարող է դիտվել որպես ռազմական գործողություններում ակտիվ ներգրավվածություն»,- նշեց քաղաքագետը։

Նշենք, որ խորհրդարանն մայիսի 11-ին վավերացրել էր փաստաթուղթը, որով նախատեսվում է ավելացնել Աֆղանստանում հայ խաղաղապահների թիվը՝ 45-ից հասցնելով 130-ի եւ նրանց տեղակայման ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը։