Եվրոպական շրջագայության շրջանակներում Բարաք եւ Միշել Օբամաներն այցելել են Իռլանդիա եւ Մեծ Բրիտանիա։ Դուբլինում նրանք հանդիպել են նախագահ Մերի Մաքելիսի հետ, լսել այդ երկրից «Եվրատեսիլի» մրցույթին մասնակցածների ելույթները, ինչպես նաեւ այցելել Մանիգալ գյուղ, որտեղից սերում են ԱՄՆ նախագահի նախնիները։

Այսօր Մեծ Բրիտանիայի պալատում ընդունելություն է կայացել, որին բացի Եղիսաբեթ թագուհուց, արքայազն Չարլզից եւ Կամիլլա Պարկեր-Բոուլզից,ներկա են եղել նաեւ մեղրամսից վերադարձած արքայազն Չարլզը եւ Քեյթ Միդլթոնը։ Հասարկությունը արդեն իսկ հասցրել է քննարկել, որ նորաթուխ արքայադուստրը հյուրերին ներկայացել է Reiss-ի հագուստով, որն արժե ընդամենը 175 ֆունտ։ Այդուհանդերձ, աղջիկը ոճային եւ նուրբ տեսք է ունեցել, հայտնում է Spletnik.ru-ն։