Հարգելի հայրենակիցներ, լուսանկարում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել ` կասետային չպայթած ռումբեր են: Այս մասին Facebook-ի էջում տեղեկացնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:
«-Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ:
-Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։
Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։ ️911, 101,112»,-ասված է հաղորդագրության մեջ:
.jpg)





























