ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չի տնօրինում տեղեկությունների այն մասին, որ Երեւանում իբր վայրէջք է կատարել «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատի օդանավը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ո՛չ, չէր կարող, ես իմ տրամադրության տակ այդպիսի տեղեկություններ չունեմ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք Կրեմլում մեկնաբանել Երեւան այդ օդանավի թռիչքը։