Հայտնի երգչուհի Շեր Չեստիտո Բոնոյի դուստրը, ով վիրահատությամբ փոխել է սեռը եւ դարձել Չեզ, ամուսնանում է իր ընկերուհու` Ջենիֆեր Էլիայի հետ:
Երիտասարդ տղամարդը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի Պիրս Մորգանի շոուին, որտեղ էլ հայտնել է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ինքն ու Ջենիֆերը մտադիր են ամուսնանալ, գրում է bcm.ru-ն:
«Մենք նշանված ենք արդեն 2 տարուց ավելի: Ստիպված էինք հարսանիքը հետաձգել, քանի որ ես սեռս փոխելու գործընթացի մեջ էի: Ես հիմա զգում եմ, որ իմ կյանքի մի կարեւոր մաս ավարտվել է եւ հիմա մենք կարող ենք սկսել մեր նախատեսված հարսանիքը»,- ասել է Չեզը:




























