Քամին փչացրել է Լոնդոն այցելած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տիկնոջ իմիջը, քանի որ Միշելը չի տիրապետել եղանակի քմահաճույքների դեմ պայքարելու «թագավորական» գաղտնիքներին։
Դեռ այցի սկզբում կուրյոզներ են գրանցվել։ Բուկինհեմյան պալատի այգում կազմակերպված ընդունելությանը Միշել Օբաման ստիպված է եղել պահել իր հագուստի փեշը, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով բրիտանական The Daily Telegraph թերթին։
Նրան կօգներ թագուհու դերձակների կողմից կիրառվող հնարքը, գրում են լրագրողները։ Նորին Մեծությունը նման իրավիճակներում չի անհանգստանում իր արտաքին տեսքի համար, քանի որ հագուստի փեշերին ծանրություն է կախվում, որպեսզի քամին միապետուհուն անհարմար վիճակի մեջ չգցի։ Սակայն Միշել Օբամայի հագուստը, ամենայն հավանականությամբ, կարված է եղել շատ թեթեւ կտորից, որը հաշվարկված չէր այդքան ուժեղ քամու համար։
Մշուշոտ Ալբիոնի եղանակի քմահաճույքներին պատրաստ չի եղել նաեւ նրա սանրվածքը։ Քամին նրա մազերին տվել է մի ձեւ, որը հայտնի է ինչպես «պայթյուն մակարոնի ֆաբրիկայում»։



























