Թայվանի նախագահ Ցայ Ինվենը Չինաստանի հետ «բովանդակային երկխոսության» կոչ է արել, հաղորդում է Reuters-ը:

Վերջին շրջանում աճել է Թայվանի եւ Չինաստանի միջեւ երկխոսությունը: Չինաստանի ռազմաօդային ուժերն ակտիվացել են Թայվանի մոտակայքում վերջին մի քանի շաբաթների ընթացքում:

Իր ելույթի ընթացքում Թայվանի նախագահը նշել է,որ Հարավչինական ծովի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ տարածաշրջանում ժողովրդավարությունն ու խաղաղությունը բախվել են մեծ մարտահրավերների հետ:

«Մինչդեռ Պեկինի իշխանությունները պատրաստ են լուծել հակասություններն ու լավացնել երկու նեղուցների միջեւ հարաբերությունները՝ հավասարության եւ արժանապատվության պայմաններում, մենք պարտաստ ենք աշխատել կառուցողական երկխոսությանն աջակցելու համար»,-ասել է Ինվենը: