ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին քննադատել է Սպիտակ տանը սեպտեմբերին խոշոր միջոցառում անցկացնելու համար, հաղորդում է BBC-ը:

Ֆաուչին հայտարարել է, որ միջոցառումը, որի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գերագույն դատարանի դատավորի իր թեկնածուի անունը, դարձել է կորոնավիրուսի «գերտարածման» պատճառ:

Այդ պահից ի վեր կորոնավիրուսով վարակվել են Սպիտակ տան տասնյակ խորհրդականներ եւ բարձրաստիճան անձինք:

Թրամփը, ով երկուշաբթի դուրս է գրվել հիվանդանոցից, պատմել է իր մոտ կորոնավիրուսի ախտանիշների մասին:

Ակնկալվում է, որ շաբաթ օրը Թրամփը կմասնակցի Սպիտակ տանը միջոցառմանը: