ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում պատմել է իր ինքնազգացողության եւ կորոնավիրուսի դեմ բուժման ընթացքի մասին:
Նա պատմել է, որ ուրբաթ օրվանից դեղամիջոցներ չի ընդունում եւ իրեն «իսկապես ուժեղ» է զգում:
Նա նաեւ նշել է, որ թոքերի հետազոտություն է անցել Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոնում: Ընդ որում, նշել է, որ շնչառական խնդիրներ չունի:
«Բժիշկները ցանկանում էին ինձ այնտեղ թողնել հետազոտության համար: Դուք գիտեք, որ նրանք ցանկանում էին վստահ լինել, որ ամեն ինչ լավ է: Սակայն ես այնտեղ մնացի 3,5 օր»,-պատմել է նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Թրամփի եւ առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի մոտ:





























