Բանգլադեշը քննարկում է մահապատժի սահմանման հարցը երկրում բողոքի ցույցերի ֆոնին: Շաբաթ օրը հարյուրավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ պահանջելով պատժել բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների համար մեղադրվող անձանց:
Երկրի մայրաքաղաք Դաքքայում հավաքված ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Կախաղան հանել բռնարարներին»: Ցուցարարների թվում են նաեւ ուսանողներ:
Նրանց ձեռքում կան պաստառներ, գրությամբ՝ «Ոչ մի գթասրտություն բռնարարներին», «Խնդրում եմ, ասեք, հաջորդը ե՞ս եմ»:





























