Բիշքեկում պարետային ժամ է սահմանվել: Այն կգործի ժամը 21:00-ից մինչեւ 05:00, հաղորդում է «Սպուտնիկ Ղրղզստան»-ը:

Հրամանը ստորագրել է Բիշքեկի պարետ Ալմազբեկ Օրոզալիեւը:

Պարետային ժամը տարածվում է բոլոր քաղաքացիների վրա, բացառությամբ պետական եւ համայնքային ծառայողների:

Ավելի վաղ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն արտակարգ դրություն էր մտցրել Բիշքեկում բարդ հասարակական-քաղաքական իրավիճակի պատճառով: