Բերման է ենթարկվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, հաղորդում է «Սպուտնիկ Ղրղզստան»-ը՝ հղում անելով նրա կուսակցության մամուլի ծառայությանը:
Բացի նախկին նախագահից, բերման են ենթարկվել նաեւ նրա աջակից թիկնապահները:
Ավելի վաղ սոցցանցերում լուսանկար է հայտնվել, որում երեւում է՝ ինչպես են բերման ենթարկում Ալմազբեկ Աթամբաեւի կնոջը՝ Ռայիսա Աթամբաեւային, ինչպես նաեւ նրանց որդիներին՝ Քադիրին եւ Սեյիդին:






























