Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հերքել է նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կնոջը՝ Ռայիսա Աթամբաեւային եւ նրանց  որդիներին՝ Քադիրին եւ Սեյիդին բերման ենթարկելու մասին լուրը, հաղորդում է Սպուտնիկ Ղրղզստանը:

Ավելի վաղ սոցցանցում լուսանկար էր հրապարակվել, որտեղ երեւում էր, թե ինչպես են բերման ենթարկում Աթամբաեւի կնոջն ու որդիներին:

Հաղորդվել է, որ բերման է ենթարկվել Ալմազբեկ Աթամբաեւն ու նրա աջակիցները: Նրանք բերման են ենթարկվել երկրում զանգվածային անկարգությունների կազմակերպման փաստով քրեական գործի շրջանակում: