Ղրղըզստանի ՆԳ նախկին փոխնախարար Կուրսան Ասանովը ձերբակալվել է, հայտնում է KNews-ը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնին:
«2020 թվականի հոկտեմբերի 10-ին, Բիշքեկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար քրեական գործի շրջանակներում, Ղրղըզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Ազգային անվտանգության պետական կոմիտեի կողմից Ղրղզստանի Հանրապետության ՆԳՆ հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, ձերբակալվել է ակտիվ մասնակիցներից մեկը՝ Կուրսան Ասանովը:
Ներկայումս միջգերատեսչական քննչական-օպերատիվ խումբը շարունակում է համապատասխան քննչական եւ օպերատիվ միջոցառումները, որոնք ուղղված են այս հանցագործության այլ հանցակիցների հայտնաբերմանը եւ ձերբակալմանը »,- ասվում է Ազգային անվտանգության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:





























