Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը գերազանցել է 150 000-ը, հաղորդում է BBC-ն:
Համաձայն ԱՆ տվյալների՝ մարտից, երբ երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, առ այսօր մահացել է 150198, վարակվել՝ 5 082 637 մարդ:
Բրազիլիայում գրանցվել է Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի ամենամեծ ցուցանիշը: Երկրում վարակման էպիկենտրոնը Սան Պաուլոն է:
Ընդ որում՝ աշխարում մահացության մակարդակով երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ը, իսկ վարակման դեպքերի թվով երրորդ տեղը՝ ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը:
Կոլումբիայում, որը Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի մակարդակով երկրորդ երկիրն է, վարակի հետեւանքով մահացել է 27495 մարդ, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 894300 դեպք:





























