Եվրամիությունը մտադիր է որոշ երկրների, այդ թվում Հայաստանին հրավիրել մասնակցել ԱԷԿ-ների սթրես-թեսթերին:

Ինչպես հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը, թեսթերին ծրագրվում է հրավիրել նաեւ Ռուսաստանին, Թուրքիային, Հայաստանին, Շվեյցարիային, Ուկրաինային: ԵՄ-ում կա 143 ռեակտոր 14 երկրներում:

Թեսթերը նման են լինելու Եվրոպայում անցկացվող թեսթերին: Ստուգումները պիտի պարզեն, թե բավարար տեխնիկա կա՞ ատոմակայաններում էներգիայի անջատման դեպքերի համար: Կայանները պետք է հաղորդեն, թե ինչ կլինի, եթե խափանվի առաջին կրկնօրինակող համակարգը:

Ճապոնիայում էներգիայի սնուցումը դադարելու պատճառով անջատվել էր հովացման համակարգը, ինչն էլ հանգեցրել էր պայթյունի եւ ռադիացիայի արտահոսքի:

Եվրահանձնաժողովը 2012թ. թեսթերի արդյունքների հիման վրա ծրագրում է հանձնարարականներ տալ ԵՄ օրենսդրության փոփոխությունների համար ատոմայաին անվտանգության ոլորտում: Եվրամիությունը նաեւ առաջիկայում սկսել է թեթսավորել իր կայանները: