Իսրայելը հանդես կգա Քաթարին ԱՄՆ-ի կողմից ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռները վաճառելու դեմ, հայտարարել է Իսրայելի հետախուզության նախարար Էլի Քոենը, հաղորդում է Reuters-ը:
Մեր անվտանգությունն ու ռազմական գերազանցությունը տարածաշրջանում ամենանշանակալի բանն է մեզ համար: Մեր տարածաշրջանը դեռեւս չի վերածվել Շվեյցարիայի»,-հայտարարել է Կոենը իսրայելական Ռազմական ռադիոյի եթերում:
Նշվում է, որ Քաթարն ուղղել է այդ դիմումն ԱՄՆ-ին օգոստոստին ԱՄՆ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ կնքված գործարքից հետո, որի շրջանակում Վաշինգտոնը համաձայնվել էր դիտարկել երկրին F-35-ի գնման թույլտվություն ներկայացնելու մասին հարցը:





























