Տաջիկստանում նախագահական ընտրությունները ճանաչվել են կայացած, հաղորդում է Sputnik-Տաջիկստան-ը՝ վկայակոչելով հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բախթիեր Հուդոյորզոդային:
Ըստ կառույցի տվյալների՝ 15:00-ի շրջանում Տաջիկստանում նախագահական ընտրությունների մասնակցությունը կազմել է 70.1 տոկոս:
Ներկայում ընտրատեղամասերում քվեարկել է շուրջ 3.5 միլիոն մարդ:
Հիշեցնենք, որ 06:00-ից Տաջիկստանում բացվել են ընտրատեղեմասերը, որտեղ կարելի է ընտրել երկրի նախագահին: Ընդհանուր առմամբ հանրապետության տարածքում գործում է 3 414 ընտրատեղամաս: Համաձայն Տաջիկստանի ԿԸՀ-ի՝ ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 20:00-ին: Բացի այդ, 39 տեղամաս կգործի 29 երկրներում:
Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ երկրի գործող ղեկավար Էմոմալի Ռախմոնը Անկախ արհմիությունների ֆեդերացիայից, Ռուստամ Լառիֆզոդան Ագրարային կուսակցությունից, Աբդուխալիմ Գաֆորզոսան Սոցկուսակցությունից, Ռուստամ Ռախմաթզոսան Տնտեսական բարեփոխումներ կուսակցությունից եւ Միրոջ Աբդուլոեւը երկրի Կոմունիստակական կուսակցությունից:
Համաձայն Տաջիկստանում գործող օրենսդրության՝ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Կհաղթի թեկնածուն, որը կհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը:
Նախագահական ընտրությունները կայացած են ճանաչվում ընտրողների առնվազն 50 տոկոսի մասնակցության դեպքում:





























