Մի շարք բելառուսական եւ ռուսական ԶԼՄ-ներ հաղորդում են լրագրողների զանգվածային ձերբակալությունների մասին, որոնք աշխատում են Մինսկում քայլերթերի ժամանակ:
Ձերբակալված լրագրողներից է Ելենա Տոլկաչեւան (TUT.BY եւ ԲելաՊան), Տատյանա Կորովենկովան եւ Սերգեյ Սացյուկը (բելաՊԱՆ), Դմիտրի Դմիտրիեւը «Նովի Չաս», Յուրի Շամշուրը (ՏԱՍՍ): Նրանք նաեւ հասցրել են պատմել, որ նրանց շրջնում կան նաեւ ԲԵԼՏԱ-ի աշխատակիցներ՝ ֆոտոլրագրող Անդրեյ Պոկումեյկոն եւ Օքսանա Մանրուկը, հաղորդում է TUT.by-ը:
Ավելի վաղ Հաղթանակի պողոտայում բերման էր երթարկվել երկու լրագրող: Ականատեսները հայտնել են, որ նրանցից մեկը ալեհեր տղամարդ էր կապույտ բաճլոնով, իսկ երկրորդը ՏԱՍՍ-ի լուսանկարիչ Նատալյա Ֆեդոսենկոն էր: ՏԱՍՍ-ը հաղորդում է իր եւս երկու թղթակցի բերման ենթարկելու մասին. նրանք են Գավրիլա Գրիգորովը եւ Վալերի Ստեպչենկովը:
Գործակալությունը դեռ չէր հասցրել հաղորդել, որ փաստաթղթերը ստուգելուց հետո երեք աշխատակից ազատ էր արձակվել, երբ Գրիգորովն ու Ստեպչենկովը կրկին բերման էին ենթարկվել:
Մամուլի ներկայացուցիչներից ոստիկանության բաժանմունքում էին նաեւ Անաստասիա Բոյկոն, Դմիտրի Միցկեւիչը, Ալեքսեյ Իվաշկեւիչը, հաղորդում է Լրագրողների բելառուսական ասոցիացիան:
Գրոնդոյում բերման է ենթարկվել TUT.BY-ի լրագրող Օլգա Կոմյագինան:
TUT.BY-ը պարզում է մամուլի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալման պատճառները:





























