Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կարձագանքի տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության առաջարկին, հայտարարել է Վլադիմիր Պուտինը կիրակի՝ հոկտեմբերի 11-ին, «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում, հաղորդում է «Իզվեստիա»-ն:

«Մենք չենք կորցնում հույսը, որը կկարողանանք շարունակել այդ աշխատանքը բոլոր հետաքրքրված կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ»,-ասել է նա:

Պուտինը նշել է, որ ռուսական կողմը առաջին անգամ չէ, որ ձեւակերպում է այդ առաջարկն ու հույս ունի, որ դրանք կյանքի կոչելու հարցում հետաքրքրված են բոլորը:

Նախագահն ընդգծել է, որ այդ նախաձեռնության հարցում, ինչպես մի շարք ուրիշ առաջարկների դեպքում, պատասխան չկա:

Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանն առաջարկել էր ԱՄՆ-ին ամրապնդել փոխգործակցությունը կիբերանվտանգության ոլորտում եւ փոխանակվել միմյանց ներքին գործերին չմիջամտելու երաշխիքներով, այդ թվում՝ ընտրական գործընթացներում չմիջամտելու հարցում:

Հայտարարության մեջ Պուտինը նաեւ խոսում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար միջուկային վտանգն ու ՏՏ վտանգը նվազեցնելու գործում կապերը պահպանելու անհրաժեշտության մասին:

Բացի այդ, փաստաթղթի միջոցով առաջարկվում է մշակել եւ ստորագրել երկկողմանի միջկառավարական համաձայնագիր տեղեկատվական տարածության մեջ միջադեպերը կանխարգելելու մասին: