Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրում է իր թեկնածությունը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի պաշտոնում:

Եթե ֆրանսուհին ղեկավարի ԱՄՀ-ն, նա կդառնա առաջին կինն այդ պաշտոնում:

Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն մայիսի 23-ին սկսել է մասնակից երկրներից ԱՄՀ գործադիր տնօրենի պաշտոնի համար թեկնածուներ առաջադրելու առաջարկներ ընդունել:

ԱՄՀ ղեկավարին պետք է ընտրեն մինչեւ հունիսի 30-ը:

Կազմակերպության նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը որոշել է հեռանալ իր պաշտոնից, երբ մայիսի 14-ին ձերբակալվել է Նյու Յորքի օդանավակայանում` սպասուհուն բռնաբարելու մեղադրանքով: Նյու Յորքի գերագույն դատարանը համաձայնել է 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակել Ստրոսս-Կանին:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 6-ին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի թեկնածությունը Իտալիայից, Գերմանիայից ու մի շարք եվրոպական երկրներից հետո, պաշտպանել են նաեւ Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը: