Հնդկաստանի բնակիչ Բուսա Քրիշնան, ով աստվածացնում էր Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին, մահացել է սրտի կաթվածից` չդիմանալով լուրին, որ իր կուռքը հիվանդացել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղեկանալով Միացյալ Նահանգների նախագահի հիվանդության մասին` Քրիշնան հուզական տեսանյութ էր տեղադրել սոցիալական ցանցերում` շուտափույթ ապաքինում մաղթելով Թրամփին եւ առաջին տիկնոջը:
Հնդիկի հարազատներից մեկի խոսքով` հոկտեմբերի 11-ին նա արթնացել էր առավոտյան, իրեն պահել էր ինչպես միշտ, իսկ հետո հանկարծ ընկել էր: Նշվում է, որ Քրիշնան, իմանալով իր կուռքի հիվանդության մասին, դեպրեսիայի մեջ էր ընկել, սկսել էր քիչ ուտել: Բժիշկների ախտորոշմամբ` տղամարդը մահացել է սրտի կաթվածից:
Հայտնի է, որ հնդիկը Թրամփին սկսել էր աստվածացնել այն բանից հետո, երբ չորս տարի առաջ տեսել էր վերջինիս երազում:




























