ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի 58-ամյա դուստրը` Փեթի Դեւիսը համարձակ քայլ է արել: 58-ամյա կինը մերկ լուսանկարվել է «More» ամսագրի համար:
Չնայած տարիքին` Փեթիի կազմվածքը այնպիսին է, ինչպես իրենից երկու անգամ փոքր աղջկանը: Կատարյալ մարմինը, որն արդյունք է տարիներ ի վեր մարզասրահ հաճախելու, Դեւիսը որոշել է ի ցույց դնել աշխարհին:
Երբ Փեթին 42 տարեկան էր, նրան առաջարկել էին լուսանկարվել «Playboy»-ի համար եւ կինը համաձայնել էր: Այդ ժամանակ այս ամսագրի բոլոր մոդելները եղել են երկու անգամ նրանից փոքր: Դեւիսը խոստովանել է, որ այս քայլի համար իրեն քննադատել են, բայց իր համար միեւնույն է եղել: Այժմ 58 տարեկանում նա ասել է, որ մարզանքը իր համար գերակա է:




























