Ամերիկյան պոռնոաստղ Սինթայա Գիլիթ Սթոունը, ով հայտնի է իր բեմական Դոլինա Էհա կեղծանունով, մահացել է ավտովթարից` 56 տարեկան հասակում: Դերասանուհու մահվան պատճառը նրա չափից դուրս մեծ կուրծքն է եղել: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն` վկայակոչելով արեւմտյան տաբլոիդները:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայիսի 21-ին, երբ Սթոունը սլանալիս է եղել դեպի Տեքսաս տանող ճանապարհով: Այդ ժամանակ նրա մեքենային է բախվել մեկ այլ մեքենա: Անվտանգության գոտին կարող էր փրկել դերասանուհու կյանքը, սակայն չափից դուրս մեծ կրծքերի պատճառով նա գոտին անցկացրել էր փորի վրայով:
Բախման արդյունքում պոռնոաստղը դուրս է թռել տեղից եւ ստացված վնասվածքներից տեղում մահացել: Նրա մեքենայում մեկ ուղեւոր է եղել, սակայն նա ճիշտ է ամրացրած եղել գոտին եւ կենդանի է մնացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Սթոունի ծանոթները պատմել են, որ նա երբեք չի կապել անվտանգության գոտին, քանի որ անհանգստանում էր, որ վթարի կամ կտրուկ արգելակման դեպքում գոտին ուղղակի կճղի իր կուրծքը:
Սինթայա Սթոունը հասուն տարիքում` 2000 թվականից, երբ արդեն 46 տարեկան էր սկսվել է նկարահանվել պոռնոֆիլմերում:
Ընդհանուր առմամբ նա նկարահանվել է շուրջ 30 պոռնոֆիլմերում:



























