Մի շարք երկրներ սկսել են մեծ քանակությամբ սննդամթերք գնել: Bloomberg-ը գրում է, որ դա արվում է մտավախությունների պատճառով, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը գլոբալ վնաս կհասցնի համաշխարհային առեւտրին:

Մասնավորապես, Հորդանանը ցորենի ռեկորդային գնումներ է կատարել: Եգիպտոսն ապրիլից ավելի քան 50 տոկոսով ավելացրել է հացահատիկի գնումները:

Թայվանն ավելացրել է սննդի իր ռազմավարական պաշարները, թեպետ` ինչպես եւ Չինաստանը, հաղորդում է «Փրայմ»-ը:

Նշվում է, որ համավարակը խաթարել է  «ֆերմայից ձեռնարկություն» մատակարարման սովորական շղթան: Գարնանը դա արդեն դատարկ խանութների էր հանգեցրել աշխարհի շատ երկրներում:

Այդ ժամանակ վերջնական սպառողները` քաղաքացիները, սկսեցին սննդամթերք կուտակել` ապագայում մատակարարման խափանումների ակնկալիքով: Ինչ վերաբերում է սննդամթերքի գներին, ապա դրանք շարունակում են աճել: Թանկանում է եգիպտացորենը եւ շաքարը: Գները բարձրանում են մեծ գնումներին հետեւանքով: Գների աճի վրա ազդող մեկ այլ գործոն է  երաշտը Սեւծովյան տարածաշրջանում: