Հինգշաբթի պղնձի գինն ընկնում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնական ֆոնդային ինդեքսների անկման ֆոնին, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «Փրայմերը»:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը մեկ ֆունտի դիմաց (շուրջ 0.45 կիլոգրամ) նվազել է 0.17 տոկոսով եւ կազմել 3.0467 դոլար:
Չորեքշաբթի մետաղների լոնդոնյան բորսայում (LME) աճուրդնի արդյունքներով` երեք ամսվա ընթացքում մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 0.36 տոկոսով եւ կազմել 6 716 դոլար, ալյումինի արժեքը նվազել է  0.32 տոկոսով` մինչեւ 1.852 դոլար, ցինկի արժեքը չի փոխվել եւ պահպանվել է շուրջ 2417 դոլարի մակարդակում:

Հինգշաբթի պղնձի գնի վրա ճնշում է գործադրվում ինդեքսների մեծ մասի` 1.2 տոկոսի սահմաններում անկումն ասիական տարածաշրջանում, որը պղնձի ամենամեծ սպառողն է աշխարհում:

Ասիական ներդրողների տրամադրության վրա իր հերթին ճնշում է գործադրել մակրովիճակագրությունը Չինաստանից: Սեպտեմբերին երկրում գնաճը տարեկան կտրվածքով դանդաղել է մինչեւ 1.7 տոկոս` մեկ ամիս առաջվա 2.4 տոկոսի համեմատ, ինչը կանխատեսումներից ավելի վատ էր: