Գերմանիայի արտաքին գործերի նախարար Խայկո Մաասն ասել է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծն ավարտին կհասցվի` նշելով, որ միակ հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա, հաղորդում է «ՄԿ»-ն:

Քաղաքական գործիչը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից նախագծի քննադատությունը չի կարող դրանից հրաժարվելու հիմք հանդիսանալ, քանի որ էներգետիկ քաղաքականության եւ Գերմանիային էներգիայի մատակարարման վերաբերյալ որոշումները կայացվում են Եվրոպայում:

Բացի այդ, Մաասն ընդգծել է, որ Բեռլինը կշարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ երկու երկրների ներկայացուցիչները բանակցում են շատ հարցերի, այդ թվում` Լիբիայում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: