Հայկական կողմը Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) հետ համատեղ կքննարկի Հայաստանի ավիափոխադրումների շուկայում ստեղծված իրավիճակը։ Ինչպես լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Շահնազարյանը, այսօր Երեւան-Մոսկվա չվերթները իրականացնում են երեք ռուսական եւ մեկ հայկական ավիաընկերություններ։ Սակայն, չնայած դրան, նրանց մոտ ցածր են գնային տատանումները։ Դա, ըստ նրա, կախված է ինքնաթիռների տեսակից, ուղեւորահոսքից եւ օգտագործվող ավիավառելիքից։ Այստեղ մենաշնորհային համաձայնությունների հոտ է զգացվում։ Մենք կարծում ենք, որ ավիաընկերությունների միջեւ պայմանավորվածություն կա",- նշել է նա։

Այդ կապակցությամբ, ըստ նրա, հետազոտություն կանցկացվի իրավիճակը պարզելու նպատակով։ Շահնազարյանը հիշեցրել է, որ անցյալ տարի հակամենաշնորհային հանձնաժողովի միջամտությունից հետո, ավիավառելիքի գինը 1540 դոլարից նվազեց 760 դոլարի։ Սակայն, տոմսերի գները չնվազեցին։ Իսկ երբ տոմսերի արժեքը եվրոյով արտահայտելու որոշում կայացվեց, դա ավելի ուժեղ հարվածեց սպառողների գրպանին։