Հայտնի դերասանուհի եւ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը պնդում է, որ իրենից գողացել են իր կուրծքը:
Նա պատրաստվում է դատի տալ այն երաժիշտներին, ովքեր առանց իր համաձայնության, օգտագործել են իր լուսանկարը` իրենց նոր ալբոմի շապիկի վրա:
Ինչպես հայտնում է Newsru.co.il-ն` վկայակոչելով SheKnows կայքը, Քարդաշյանի պաշտպանները հայց են պատրաստում Տերասսա Մարտինի եւ Դեվա Դեւի դեմ, որոնց նոր ալբոմի` The Sex Ep-ի շապիկին պատկերված է մի կնոջ լուսանկար` ծնոտից ներքեւ:
Այս սկանդալին հետեւող վերլուծաբանները նշում են, որ լուսանկարից դժվար է պարզել, թե որ մոդելն է պատկերված:
Սակայն Քիմըպնդում է, որ իր կուրծքը նա ճանաչում է ցանկացած պայմաններում, նույնիսկ գրաֆիկական խմբագիրների կողմից լուսանկարի մշակումից հետո: Նրա խոսքով, ալբոմի շապիկին հայտնված լուսանկարն իր մերկ ֆոտոսեսիաների ժամանակ արված լուսանկարներից է, որոնք արվել են W Magazine ամսագրի համար:
Դեվ Դեւը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարել է. «Մենք չէինք էլ ենթադրում, որ դա նրա կուրծքն է, քանի որ ես չեմ կարող Քիմին ճանաչել նրա ծիծիկներից»:




























