Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ուտում է միայն այն կենդանիների միսը, որոնց անձամբ է սպանում:

«Ես հենց նոր խոզ եւ այծ եմ սպանել»,- գրել է նա Facebook-ի իր էջում միայն ընկերներին հասանելի ռեժիմով:

847 մարդու առջեւ արված այդ հայտարարությունը զգացմունքային մեկնաբանությունների ալիք է առաջ բերել: Մի մասը հետաքրքրություն է ցուցաբերել, շատերը դատապարտել են նրան:

Ի պատասխան Ցուկերբերգը հստակեցրել է, որ ամեն տարի հետաքրքրվում է ինչ-որ նոր բանով: Օրինակ 2009թ. ամեն օր փողկապ էր կրում, 2010-ին չինարեն էր սովորում, իսկ այս տարի հետաքրքրվել է կենդանիներով եւ մսով: