ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Վիեննայում տեղի ունեցած հրաձգությունն անվանել է «ահաբեկչության նողկալի ակտ» եւ կոչ արել դադարեցնել խաղաղ բնակիչների վրա հարձակումները, փոխամցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպայում հերթական նողկալի ահաբեկչական ակտից հետո մեր աղոթքները Վիեննայի բնակիչների հետ են։ Անմեղ մարդկանց դեմ այդ ստոր հարձակումները պետք է դադարեցվեն։ ԱՄՆ-ն Ավստրիայի, Ֆրանսիայի եւ ամբողջ Եվրոպայի հետ ուս ուսի է կանգնած ահաբեկչության դեմ պայքարում»,- իր Twitter-յան էջում նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում քաղաքի 6 կետերում տեղի է ունեցել հրաձգություն, այդ թվում՝ սինագոգի մոտ։ Մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ տասնյակից ավելին։





























